Նոր Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծն արդեն ԱԺ-ում է: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր նախագծի քննարկմանը նվիրված կլոր սեղանի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա կանխատեսմամբ՝ խորհրդարանը նախագիծը կքննարկի և կհաստատի արդեն հաջորդ տարի` գարնանային նստաշրջանում, իսկ աշնանն այն արդեն կմտնի ուժի մեջ: Հրայր Թովմասյանը հիշեցրել է, որ օրենսգրքի նախագծի ստեղծման աշխատանքներն ընթացել են շուրջ 3 տարի և մեկնարկել էին դեռևս 2010թ. սեպտեմբերին:
Լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարարն ընդգծել է օրանսգրքում առավել վիճահարույց համարվող 3 խնդիրները, դրանք են՝ խափանման միջոցի ընտրության, ցուցմունքի դեպոնցման և դատարանների դերի բարձրացման հարցերը: