Կառավարության վաղվա նիստը չի հետաձգվի, չնայած այդ մասին խոսակցություններին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Զրույցների պատճառն այն էր, որ ՀՀ կառավարության անդամները մեկնելու են Սերժ Սարգսյանի հոր հոգեհանգստին և հուղարկավորությանը, որոնք կայանալու են, համապատասխանաբար, այսօր և վաղը։ Այնուհանդերձ, թերթի տեղեկություններով, որոշվել է նիստը չհետաձգել, և այն կվարի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Հրապարակ»-ը գրում է, որ վարչապետն այսօր առավոտյան «Էրեբունի» օդանավակայանից կաթողիկոս Գարեգին Բ-ի և Սեյրան Օհանյանի հետ ուղղաթիռով կմեկնի ԼՂՀ և կվերադառնա հինգշաբթի առավոտյան նիստին մասնակցելու համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում