Home / Հայաստան / Կառավարությունը նոր օրենքով փորձելու է պայքարել ՔԿՀ-ներում բջջայինների դեմ

Կառավարությունը նոր օրենքով փորձելու է պայքարել ՔԿՀ-ներում բջջայինների դեմ

Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում փոփոխություն մտցնել՝ արգելելով կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցների և հանձնուքների միջոցով ստանալ բջջային հեռախոսի սպասարկման համար նախատեսված մասեր և պարագաներ, այդ թվում՝ լիցքավորման սարք և բաժանորդային քարտ։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթը նշում, որ ներկայումս կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված է ունենալ հեռահաղորդակցության միջոց՝ բջջային հեռախոս, ռացիա և այլն, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների։

«Նախագծի ընդունմամբ, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նպատակ ունի կանխել արգելված իրերի քրեակատարողական հիմնարկներ ներթափանցման դեպքերը», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում