Դեկտեմբերի 2-ին՝ Վլադիմիր Պուտինի այցի ողջ օրն ակտիվիստներին բերման ենթարկող Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը զեկուցում էր` «նախարար, հա` նախարար»: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ Վլադիմիր Գասպարյանին նախարար են ասում համակարգում բոլորը, չնայած իրավաբանորեն նա համարվում է ՀՀ ոստիկանապետ, և ներքին գործերի նախարարությունը շատ վաղուց նախարարությունից դարձել է նախագահի իրավասության ներքո գտնվող, իսկ դեյուրե՝ կառավարությանն առընթեր ծառայություն:
Թերթի տեղեկություններով, Գասպարյանը ցանկանում է ոստիկանական ծառայությունը և, ըստ այդմ նաև իրեն, կրկին միացնել նախարարաց «դասին», նշում է թերթը։
«Հրապարակ»-ի աղբյուրների հավաստմամբ, չի բացառվում, որ առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն լինի՝ Գասպարյանի ցանկությունը կյանքի կոչելուն միտված։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում