Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:58-ին Հայաստանի Սեյսմիկ պետական ծառայության կողմից գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: