Այն բանից հետո, երբ Աժ-ն անցյալ տարվա վերջին որոշում կայացրեց ստոմատոլոգիական կլինիկաների ամեն բազկաթոռի համար ամսական 60-80 հազար դրամ գումար հարկել, բազմաթիվ ստոմատոլոգներ արտագաղթել են, կլինիկաները՝ փակվել կամ փոքրացել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի փոխանցմամբ՝ կլինիկաներից մեկը վերջին ամիսների ընթացքում 3-4 բժիշկ-ստոմատոլոգ է «ճանապարհել» Ռուսաստան։ Ընկերության եկամուտը կիսով չափ նվազել է, քանի որ 6 բազկաթոռներից միայն կեսն են գործում։
Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանին պատկանող «Լիգա Դենտ»-ում բազկաթոռների թիվը 11-ից դարձել է 5։ Գևորգյանը թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հատկապես մարզերում ստոմատոլոգների աշխատանքը դժվարացել է։ Հարցին, թե ինչու ստոմատոլոգները այդպես միանգամից լռեցին, Աշոտ Գևորգյանը պատասխանել է. «Համակերպվեցինք էդ վիճակի հետ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում