Սիրիահայերը հայտնվել են Պետեկամուտների կոմիտեի թիրախում․ նրանց և հայ գործարարների նկատմամբ ՊԵԿ-ը տարբերակված մոտեցում է ցուցաբերում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ նոյեմբերին Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչ Նարինե Ներսիսյանը Իրանից Հայաստան է ներմուծել «Համմեր» մակնիշի մեքենա, որը չի հայտարարագրել, ինչի համար տուգանվել է 1 միլիոն 792 հազար դրամով։ Հալեպի մեկ այլ բնակիչ՝ Դավիթ Օնիկ Սրաֆիանն էլ Իրանից Հայաստան է ներմուծել «Շևրոլե կրուզ» մակնիշի ավտոմեքենա ու ժամանակին չհայտարարագրելու համար տուգանվել է 978 հազար դրամի չափով։
Մինչդեռ, «Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ «Քեթրին գրուպ» ընկերության կողմից ներկրված մի քանի «ֆուռ» չհայտարարագրված բանանների համար նույն ՊԵԿ-ը տուգանել ընդամենը 50 հազար դրամով։
Նշենք, որ «Քեթրին գրուպը» պատկանում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում