Անգամ ինսուլին դեղի ներկրումն է Հայաստանում լի ապօրինի գործողություններով, իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ ՀՀ առողջապայության նախարությունն այն ամսվա սկզբներին «Զվարթնոց» օդանավակայանում մոտ 1200 կիլոգրամ քաշով ինսուլին պարունակող դեղեր է ներկրել, որի համար սահմանված ժամկետում վճարում չի կատարել։
«Ինսուլինի 100 գրամը 7-8 հազար դրամ արժե, և կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը, որը նախարար Դերենիկ Դումանյանի աշխատակիցները փորձել են «պլստացնել» «Զվարթնոց» օդանավակայանով», – գրում է թերթը՝ հավելելով, որ Առողջապահության նախարարության (ԱՆ) աշխատակցին Պեկ-ը տուգանել է ընդամենը 50 հազար դրամով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում