Տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները հայտնվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեսադաշտում։ (ՏՄՊՊՀ) Մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե վերջինները որքանով են բարեխիղճ աշխատում, և որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ առաջիկայում կհրապարակվեն հանձնաժողովի որոշումները։
Ըստ թերթի տեղեկությունների՝ խախտում կատարածների ցանկում է նաև «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որն էլ, տարածված լուրերի համաձայն, պատկանում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և իր աներորդի, Աժ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին։ ՀՀ պետռեգիստրում այն գրանցված է Ռոբերտ Սարգսյանի անունով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում