«Արմավիա» ավիաընկերությունը տևական ժամանակ է՝ դադարեցրել է աշխատավարձ տալը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիան» դեռ մեծ պարտքեր ունի վճարելու նախկին ինժեներներին, բորտուղեկցորդուհիներին, օդաչուներին։
Վերջին անգամ, երբ աշխատակիցները հանդիպել են Բաղդասարովին, նա խոստացել է առաջիկայում վճարել պարտք մնացած աշխատավարձերը։ Այս խոստումից երկար ժամանակ է անցել, սակայն նախկին աշխատակիցները դեռ գումար չեն ստացել, հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում