ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի որոշմամբ 789 մլն դրամ է հատկացվել՝ 24 պետական մարմինների համար ընդհանուր առմամբ 69 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այդ գումարը համարժեք է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի։
«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ այդ գումարով, նույնիսկ կոպիտ հաշվարկներով, կարելի էր 207 բնակարան ձեռք բերել Գյումրիի՝ երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքների համար։
«Կառավարությանը, սակայն, առավել հետաքրքրում է իր հարմարավետությունը։ Ձեռք բերվող մեքենաներն էլ հիմնականում «Տոյոտա» մակնիշի են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում