ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով Գալուստ Սահակյանի որդին է, թեկնածուական թեզ է պաշտպանել։
Սահակյանի մամլո խոսնակ Մարգարիտա Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին այդ առնչությամբ ասել է. «Պարոն Սահակյանը պաշտպանել է նոյեմբերի վերջին, թեման՝ «Պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում», ու նշեմ, որ շատ բուռն պաշտպանություն է եղել, եղել են բազմաթիվ հարցադրումներ, ակտիվ, ինչպես որ կարգն է, ընդդիմախոսներով»։
Այսպիսով, Արման Սահակյանը, 2011թ. հունիսի 22-ից ստանձնելով իր պաշտոնը, հընթացս նաև սովորել է, թե ինչ է իրենից ընդհանրապես ներկայացնում պետական գույքի կառավարումը, մեկնաբանում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում