հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը նախատել է գազային համաձայնագրերը քննադատած ՀՀԿ-ականներին

Սերժ Սարգսյանը նախատել է գազային համաձայնագրերը քննադատած ՀՀԿ-ականներին

Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ-ական այն պատգամավորներին, որոնք համարձակվել են գազային համաձայնագրերի դեմ քննադատական ելույթներ ունենալ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Որպեսզի «համաներվեն», առաջարկվել է խելոք գնալ ու համաձայնագրերին կողմ քվեարկել։ Պատահական չէ, որ կողմ քվեարկելուց բացի, օրինակ, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, որը սուր քննադատել էր համաձայնագրերը, նախօրեին պաշտպանում էր հաշվիչ հանձնաժողովի կատարած կեղծիքները», – գրում է թերթը։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Հարությունյանը հերքել է տեղեկությունները, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում