Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը։ Էրդողանը հայտնել է, որ կառավարությունում տեղի է ունեցել տասը փոփոխություն։
Փոխվարչապետի պաշտոնում նշանակվել է Էմրուլլահ Իշլերը, Արդարադատության նախարարի պաշտոնում՝ Բեքիր Բոզդաղը, Ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար՝ Այշենուր Իսլամը, Գիտության, արվեստի և տեխնոլոգիաների նախարար՝ Ֆիքրի Ըշըքը, Երիտասարդության և սպորտի նախարար՝ Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, Կապի, հաղորդակցության և ծովագնացության նախարար՝ Լութֆի Էլվանը։
Կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարական տված էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանին, ՆԳ նախարար Մուամեր Գյուլերին ու Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարին փոխարինել են Նիհադ Զեյբեկչին, Էֆքան Ալան ու Իդրաս Գյուլեջեն, համապատասխանաբար։
Կառավարության կազմից դուրս է մնացել նաև կոռուպցիոն սկանդալի հետ առնչվող ևս մեկ նախարար՝ ԵՄ ինտեգրման հարցերով պետնախարար Էգեմեն Բաղիշը։ Վերջինիս փոխարինել է Մևլութ Չավուշօղլուն։
Նշենք, որ կառավարության նոր կազմը ներկայացնելուց առաջ վարչապետ Էրդողանը 1,5 ժամանոց հանդիպում էր անցկացրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։