Home / Հայաստան / Մի քանի քաղաքացիներ նախկին դատավորին դատի են տալու

Մի քանի քաղաքացիներ նախկին դատավորին դատի են տալու

Առաջիկա օրերին մի քանի քաղաքացիներ պատրաստվում են դատի տալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Աիդա Հովհաննիսյանին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ թերթը տեղեկացրել էր, որ, մասնավորապես, պարուսույց Նունե Մկրտչյանը պնդել է, թե Աիդա Հովհաննիսյանին պարտքով գումար է տվել ու չի կարողանում այն հետ ստանալ։

Այժմ Մկրտչյանը և այլ խաբված անձինք փորձելու են իրենց գումարները հետ ստանալ դատարանի միջոցով։ Թերթը հիշեցնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու համար դիմել էր ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով։ Արդյունքում՝ նոյեմբերի 19-ին Սերժ Սարգսյանի հրամանով դատավորի լիազորությունները դադարեցվել էին։

Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում