Home / Հայաստան / Ոստիկանության կրթահամալիրում վիճաբանությունը քրեական գործի առիթ է դարձել

Ոստիկանության կրթահամալիրում վիճաբանությունը քրեական գործի առիթ է դարձել

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերով քրեական գործ է հարուցել 118-րդ հոդվածի հատկանիշներով (Ծեծ)։

Համաձայն Վ․Մ․-ի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորող Ա. Ն.-ն ընդգրկված լինելով օրվա հերթապահության վերակարգում, շուրջ 3 ժամ ուշացումով ներկայացել է ծառայության, հերթապահ մասում անհարկի վիճաբանել է մինչ այդ հեռախոսազրույցի ընթացքում ծառայությունից ուշանալու համար դիտողություն արած օրվա ավագ տեսուչ-հերթապահի հետ։

Բողոք ներկայացրած քաղաքացին նշել է, որ Ա․Ն․-ն վեճի ընթացքում դիտավորյալ բռունցքներով մի քանի հարված է հասցրել հերթապահի դեմքին, այնուհետև նրա ուղղությամբ նետել հերթապահ մասում գտնվող մետաղյա աթոռը, որը դիպել է հերթապահին և պատճառել մարմնական վնասվածք:

ՀՔԾ-ի հաղորդմամբ, ընթանում է նախաքննություն: