Հունվարի 16-ին Երևանում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ավտոերթ է անցկացվելու: Այս մասին հայտնում է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» («Դ!եմ եմ») քաղաքացիական նախաձեռնությունը:
«Երթին մասնակցելու համար հարկավոր է հունվարի 16-ին, ոչ շուտ և ուշ քան ճիշտ ժամը 8:30-ին, մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 10:00-ը։ Խնդրում ենք չուշանալ։ Հրապարակում խցանում առաջանալու դեպքում հարկավոր է ուղղակի սպասել մինչև 10:00-ը։ Հարկավոր է ունենալ բավարար քանակության վառելիք խցանումներում երթևեկելու համար։ Ցանկալի է ունենալ «Դ!եմ եմ» նախաձեռնության և Հայաստանի Հանրապետության դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։ «Դ!եմ եմ» նախաձեռնության դրոշակներ ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել «Դ!եմ եմ» թիմի անդամներին։ Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում՝ հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ մտնելու համար՝ ամենակարճ ուղղով մինչև 10։00-ը»,- ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը հունվարի 18-ին նաև հանրահավաք է անցկացնելու, որին մասնակցելու են նաև ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցութունները, ովքեր դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով քննել վերոնշյալ օրենքի սահմանադրականությանը: