հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Բանակում սպանված զինվորի հայրը փորձել է նետվել դատարանի շենքի 2-րդ հարկից

Բանակում սպանված զինվորի հայրը փորձել է նետվել դատարանի շենքի 2-րդ հարկից

2013 թվականի մայիսին հայկական բանակում սպանված Լյուքս Ստեփանյանի (լուսանկարում) հայրը՝ Իշխան Ստեփանյանը, այսօր փորձել է իրեն ցած նետել երկրորդ հարկից։ Այս մասին հաղորդում է ilur.am-ը։

Կայքի փոխանցմամբ՝ այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ մեկնարկած Ստեփանյանի սպանության գործով դատական նիստին չեն ներկայացել ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպանները:

Դատարանում հայտարարել են, որ նրանք ճանապարհին ավտովթարի են ենթարկվել: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը միջնորդել է, որպեսզի դատական նիստը չշարունակվի առանց իր պաշտպանների։ Դատավորը նիստը հետաձգվել է մինչև հունվարի 29-ը:

Լյուքս Ստեփանյանի հարազատները պահանջել են ապացույց, որ ամբաստանյալի պաշտպանները վթարի են ենթարկվել: Նրանք հայտարարել են, որ դատը միտումնավոր հետաձգում են:

Սպանված զինվորի հայրը դատավորի հետ վիճելուց հետո դուրս է եկել դատավորի սենյակից և փորձել է երկրորդ հարկից ցած նետվել: Ոստիկանները թույլ չեն տվել նրան դա անել:

Իշխան Ստեփանյանը հայտարարել է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իրեն խոստացել են գործը արագ բացահայտել։

«Սա՞ է նրանց խոստումը», – հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության օրը նրա ծնողները որոշել էին որդու դին բերել Երևան՝ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելու համար, սակայն Սևան-Երևան մայրուղու վրա՝ Գեղարքունիքի մարզի սահմանագծի մոտ, նրանց դիմավորել էին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Օհանյանը համոզել էր ծնողներին որդու դին հետ տանել հայրենի Մարտունի և հանձնել հողին: Նախարարը նշել էր, որ բոլոր մեղավորները խստորեն կպատժվեն: