Էս երկիրը տեղից լուրջ խնդիրներ ունի, գնացեք էս երկրի խնդիրներով զբաղվեք: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես է արձագանքել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով իր առանձնատան խուզարկության մասին երեկ տարածած տեղեկություններին:
«Ասենք, եթե համապատասխանում են իրականությանը, կրկնում եմ, եթե, բայց դրանից ի՞նչ: Դա ի՞նչ լրատվության բան է: Լուրջ բաներով զբաղվեք: Էս երկիրը տեղից լուրջ խնդիրներ ունի: Ինչի հետեւից եք ընկել: Ամոթ է, ամոթ: Նմանատիպ բաներ չկա հաջողություն»,-ասել է Ղուկասյանն ու կախել է լսափողը:
Նշենք, որ ոստիկանության մամուլի բաժնից Epress.am-ին հայտնել են, որ խուզարկության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։