Խորհրդարանական ոչ իշխանական չորս քաղաքական ուժերի շրջանում լրջորեն քննարկվում է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված գազային համաձայնագրերի քվեարկության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու նպատակահարմարությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները թերթի հետ զրույցում նշել են, որ այս պահին ավելի գերիշխող է տեսակետը, թե չարժե նշված հարցով ՍԴ դիմել։
«Այդ կերպ նրանք հաջորդ իշխանությունների համար հնարավորություն կստեղծեն խայտառակ այդ պրոցեսը հետ շրջել։ Հակառակ պարագայում, եթե երկրի դատական բարձրագույն ատյանը վերջնական որոշում է կայացնում՝ հայտարարելով, որ սկանդալային համաձայնագրերի քվեարկությունը օրինական է, էապես թուլանում է հետագայում հայ-ռուսական համաձայնագրերը վիճարկելու հնարավորությունը։
ՍԴ-ում չվիճարկելու որոշումը դեռ պաշտոնական չէ, բայց դատելով նույն ուժերի ներսում եղած տրամադրություններից, նրանք ի վերջո կհանգեն այս որոշման», – գրում է թերթը։
«ՀԺ»-ն նաև նշում է, որ փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու։ Սույն որոշումն, ըստ էության, կայացված է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Epress.am Լուրեր Հայաստանից