Այսօր առավոտյան, ժամը 07։03-ին գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ քաղաքից 40 կմ հյուսիս: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: