Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԼՂ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տեղեկատվությունն այն մասին, թե ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում դիվերսիա է գրանցվել։
ԼՂ բանակի մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, նշված էր․ «ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը»։
Այս կապակցության Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «պաշտոնապես հայտարարում է, որ զորքերի շփման գծում որևէ միջադեպ չի գրանցվել։ Հայկական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը սադրանք է»։