հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Էրեբունու դատարանի դատավորի որդուն մեղադրում են բռնաբարության մեջ

Էրեբունու դատարանի դատավորի որդուն մեղադրում են բռնաբարության մեջ

Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի (լուսանկարում) որդուն՝ Արման Գրիգորյանին կասկածում են բռնաբարություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի համաձայն, հունվարի 8-ին Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է Երևանի ոստիկանության Մաշտոցի բաժին՝ հայտնելով, որ 25-ից 30 տարեկան մի երիտասարդ Դավիթաշենում գործող «Սոճի Պլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետև հափշտակել պարանոցի ոսկյա շղթան:

Մարիամ Ն-ն պատմել է, որ իր ծանոթը խոստացել է, թե իրեն կընդունի աշխատանքի «Իմպերիա» ռեստորանային համալիրում` որպես մենեջեր։ Հենց ռեստորանում նա հանդիպել է Արման Գրիգորյան անվամբ մի երիտասարդի, այնուհետև իրենք մեկնել են «Սոճի Պլազա», որտեղ էլ տեղի է ունեցել բռնաբարությունը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ Գրիգորյանը դատավոր Վլադիմիր Գրիգորյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «ԶԱԳՍԻ» պետ Մարիամ Մինասյանի որդին է և «Իմպերիա» ռեստորանային համալիրը հենց իրեն է պատկանում։