Երևանի քաղաքապետարանի բյուջեից 80 միլիոն դրամ կծախսվի մայրաքաղաքում պետական դրոշները նորերով փոխարինելու համար, և այդ հատկացումն արդարացված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
Նա նշել է, որ դրոշները փոխարինելը նաև «Պետական դրոշի մասին» օրենքի պահանջ է, և դրանք պետք է ներկայացված լինեն մայրաքաղաքում գտնվող պետական, քաղաքական նշանակություն ունեցող շենքերի, պետական հաստատությունների վրա։
Արեյանը նշել է, որ աշխարհի շատ քաղաքներին է բնորոշ «տարբեր վայրերում պետական դրոշներ տեղադրել»։