Երևանյան սննդի խանութներում Ամանորից հետո զգացվում է սննդի սպառման ծավալների կտրուկ նվազում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Ըստ խանութների սեփականատերերի՝ ամեն տարի Ամանորից հետո նման իրավիճակ է ստեղծվում, բայց այս տարի նվազումը չափազանց մեծ է:
«Էս տարին առանձնանում է Երևանի բոլոր խանութներում: Շատ ապրանքներ երկար ժամանակ է՝ չեն ծախվում: Համ էլ առաջիկայում թանկանալու է նաև կաթնամթերքը…», – թերթի հետ զրույցում նշել է խանութներից մեկի սեփականատերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում