ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում առևտրի ծավալները 2012 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել են։
«Հայկական ժամանակ» օրաթերթի գնահատմամբ, սա աննախադեպ երևույթ է։
«Բերված ցուցանիշը նշանակում է, որ այս Ամանորին ՀՀ բնակչությունն ավելի քիչ գնումներ է արել, քան նախորդ տարի։ Համեմատության համար ընդամենը նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերին` 2011 թվականի նույն ամսվա համեմատ, առևտրի ծավալներն աճել էին 4,8 տոկոսով, իսկ 2011 թվականին` 2010 թվականի դեկտեմբերի համեմատ, աճը 6,7 տոկոս էր: Նախաամանորյա առևտրի ծավալների նվազումը, իհարկե, պայմանավորված է մեր բնակչության գնողունակության շարունակական նվազմամբ։ Եվ նույնիսկ արտասահմանից իրականացվող դրամական փոխանցումների երկնիշ աճը արդեն չի կարողանում կանխել գնողունակության անկումը», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում