Ուկրաինայի վարչապետ Նիկոյալ Ազարովը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի կառավարության պաշտոնական կայքը։
«Սոցիալ-քաղաքական փոխզիջումների համար լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու, կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը նպաստելու համար՝ ես որոշում եմ կայացրել նախագահին խնդրել ինձ ազատել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկին առաջարկել էր գլխավորել Ուկրաինայի կառավարությունը՝ խոստանալով պաշտոնանկ անել Ազարովին։ Յացենյուկը, սակայն, մերժել էր Յանուկովիչի առաջարկը։