Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հրաժարվել է գլխավորել երկրի կառավարությունը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարար Ելենա Լուկաշը՝ մեկնաբանելով ընդդիմության առաջնորդների ու նախագահ Վիկտոր Յանուկովիչի միջև բանակցությունների արդյունքները։
«Արսենի Յացենյուկը չի համաձայնել գլխավորել կառավարությունը։ Բանակցությունները կշարունակվեն»,- Լուկաշի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել էլ վարչապետի պաշտոնը՝ խոստանալով վերջինիս համաձայնության դեպքում պաշտոնանկ անել Նիկոլայ Ազարովին։