Լրագրող Ավետիս Բաբաջանյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու «Չեչեններն ահաբեկչություն են պլանավորում Հայաստանում» հոդվածի վերաբերյալ։
ԱԱԾ-ի աշխատակիցներին, մասնավորապես, հետաքրքրել էր այն հատվածը, որտեղ Բաբաջանյանը նշել էր․ «Իշխանության մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Սոչիի օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտների վրա կարող են տեղի ունենալ ահաբեկչական հարձակումներ»։
Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, Բաբաջանյանը իր գրավոր բացատրության մեջ նշել է․ «Նշված բառակապակցությունն օգտագործել եմ որպես լրագրողական հնարք, հիմնականում հոդվածին սրություն տալու համար: Ամենայն պատասխանատվությամբ նշում եմ, որ որևէ աղբյուրի կողմից հոդվածում արծարծված թեմայի մասին ինձ որևէ տեղեկություններ, տվյալներ չեն հաղորդվել»: