Home / Հայաստան / Արմաշի ալրաղացում հրդեհը 1300 պարկ ալյուր է ոչնչացրել

Արմաշի ալրաղացում հրդեհը 1300 պարկ ալյուր է ոչնչացրել

Փետրվարի 2-ին, ժամը 22.20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արմաշ գյուղի ալրաղացում, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հրշեջները հրդեհը մեկուսացրել են ժամը 22.43-ին, մարել` 00.24-ին:

Այգեգործների թիվ 1 հասցեում գտնվող «Մանանագրեյն» ՍՊԸ-ի ալրի պատրաստի արտադրանքի պահեստում այրվել է մոտ 1300 պարկ ալյուր: