ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր երկար ընդմիջումից հետո Ազգային ժողով էր ներկայացել ու նիստին մասնակցել մինչև առաջին ընդմիջումը հայտարարելը:
Նա հիմնականում խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին։
ԲՀԿ նախագահի խոսքով՝ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն առաջիկայում կայանալիք ԲՀԿ համագումարում:
«Ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանում, քանի որ մենք անելու ենք համագումար: Համագումարին իրոք կան հարցեր, որոնց պատասխանին սպասում է և' հանրությունը, և' դուք, և' իմ կուսակցական ընկերները: Ձեր բոլոր հարցերին պարոն Ծառուկյանը պետք է պատասխան տա, իր ասելիքն ասի, բոլորդ էլ լսեք»,- ասել է պատգամավորը:
Հարցին, թե կսատարի արդյոք Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին, եթե նա վերադառնա, ԲՀԿ առաջնորդը պատասխանել է. «Ինձ թվում է՝ բոլորը մեզ պետք է պաշտպանեն»: