Համաշխարհաին բանկը 2013 թվականի նոյեմբերին հայտարարել է, որ Հայաստանը կտրուկ հետընթաց է ապրել տնտեսության մենաշնորհային լինելու առումով՝ նշելով, որ Հայաստանի տնտեսությունը 60-63 տոկոսով մոնոպիլիզացված է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խորհուրդ տալով այդ մասին ազնվորեն ասել ԱԺ-ում:
Բագրատյանի խոսքով՝ նման մոնոպիլիզացիայի պատճառը նաև այն է, որ չկա հստակ պետական ուշադրություն շուկայի տեղաբախշման հարցում, և ամեն ցանկացող ուզած վայրում կարողանում է սուպերմարկետ բացել: Չկա Կառավարության որոշում՝ կանոնակարգելու տեղաբախշումը, վաճառվող ապրանքների ցանկը, արդյունքում՝ մեծ սուպերմարկետները սպանում են փոքր խանութները: Բագրատյանի հաշվարկներով՝ փոքր բիզնեսին հասցված վնասի հետևանքով Հայաստանում տնտեսապես ակտիվ բնակչությունը կրճատվել է 200000-ով: