Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները դեմ են քվեարկել Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերը քննող հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկին։ Այսօր Ազգային ժողովում ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունների առաջարկին դեմ են քվեարկել 58 պատգամավորներ։ Պատգամավորներից 44-ը կողմ են քվեարկել, 3-ը ձեռնպահ։
Համաձայն ոչ կոալիցիոն ուժերի առաջարկած ժամանակավոր հանձնաժողովի հիմնական խնդիրներից պետք է լիներ պարզել՝ ինչպես է 2011 թվականից գոյացել 300 միլիոն դոլար պարտքը Ռուսաստանին։