Դերասան Գոռ Վարդանյանի ղեկավարած կառատեի ֆեդերացիայում զենք եղել է 2008 թվականի մարտի 1-ից առաջ, սակայն ոստիկանությունը որոշել է այն երեկ հայտնաբերել, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։
Հիշեցնենք, որ երեկ ֆեդերացիայից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել, իսկ ֆեդերացիայի աշխատակիցները բացատրել են, թե դրանք օգտագործվում են ֆիլմերի նկարահանումների ժամանակ։
«Ամենակարևոր հանգամանքը այն է, որ նշված ֆեդերացիան գտնվում է Մոսկովյան 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցում։
Այն, որ այս դպրոցում գտնվող ֆեդերացիայում միշտ զենք զինամթերք է եղել, հայտնի է եղել միշտ և բոլորին։ Այս դպրոցի աշակերտները բազմիցս են նշել, որ 2008-ի ձմռանը՝ մարտի 1-ից առաջ տեսել են, թե ինչպես են դպրոցում գտնվող ֆեդերացիայի անդամները, ովքեր տարբեր պաշտոնյաների մոտ աշխատում էին որպես անվտանգության աշխատակիցներ, մեծ թվով մահակներ և կաստետներ տանում դպրոց», – նշում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում