Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի անցնի 1.5 տոկոսը: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
Նա նշել է, որ հնարավոր հսկայական ինֆլյացիայի մասին ԶԼՄ-ների հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը։
«Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով դիմելու ենք Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի: Բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»,- ընդգծել է Ավանեսյանը: