Մինչև 1974թ. ծնված բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն են կամավորության սկզբունքով օգտվում կուտակային կենսաթոշակային համակարգից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը
«Իսկ ահա մինչև 1974թ. ծնված մյուս պաշտոնյաները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խուսափում են այդ համակարգին դիմելուց։ Եվ սա այն դեպքում, երբ նույն Սերժ Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կատարած այցի ժամանակ կոչ էր արել «առանց զլանալու» բոլորին բացատրել այդ համակարգի կարևորությունը։ Փաստորեն, նա զլացել է սեփական օրինակով ցույց տալ. համենայնդեպս, երեկ մեզ չհաջողվեց ճշտել հակառակը», – գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում