Փետրվարի 10-ի երեկոյան «Անուշ» օպերայում ներգրավված դերասանները ոչ թե բեմ են բարձրացել, այլ դուրս են եկել Օպերայի հրապարակ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Այսօր, երբ աշխատավարձ ստացանք, տեսանք, որ պարտադիր կուտակային վճարները պահել են, մենք էլ որոշեցինք մեր բողոքը բոյկոտելով արտահայտել», – թերթի հետ զրույցում ասել է երգչախմբի երգչուհիներից մեկը։
Հաջորդ ներկայացումը փետրվարի 13-ին է, և չի բացառվում, որ երգիչները դա ևս բոյկոտեն, նշում է «Հրապարակ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում