Ադրբեջանը պատրաստ է Ուկրաինային 1 միլիարդ դոլար տրամադրել։ Այս մասին, ինչպես հայտնում է haqqin.az-ը, Bloomberg-ի հետ զրույցում հայտարարել է ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլազադեն։
Ավելի վաղ Euobserver-ը հայտնում էր, որ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Ադրբեջանը, Ճապոնիան ու Նորվեգիան միջազգային դոնորական խումբ են ստեղծում՝ Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Տեղեկատվությունը հաստատել են նաև ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին մոտ կանգնած աղբյուրները։ Ֆինանսական աջակցությունը կցուցաբերվի Եվրամիության՝ Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ մտցնելուց հետո։