Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ հայաստանցի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն են հայտնել, որ Հայաստանում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվում:
Այս մասին «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանը, ով փետրվարի 4-ից 6-ը պատվիրակության կազմում գտնվել է Ստրասբուրգում:
Փաշինյանի խոսքով՝ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից վարչական վարույթներ հարուցելու հարցը բարձրացրել են, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք անդամներ` դա համարելով ժողովրդավարական երկրներին անհարիր երեւույթ:
Թերթն ընդգծում է, որ վերջին շրջանում տարածված պրակտիկայի համաձայն, Երևանում տեղի ունեցող բողոքի տարբեր ակցիաների մասնակիցները բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, ինչը հիմնավորվում է իբր բողոքի ակցիաների մասնակիցների կողմից վարչական իրավախախտումներ թույլ տալով:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում