Փետրվարի 19-ին՝ Ադրբեջանի Գյանջա քաղաքում, կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի արտգործնախարարների՝ Էլմար Մամեդյարովի, Ահմեդ Դավութօղլուի ու Մայա Փանջիկիձեի հանդիպումը։
Նման ձևաչափով հանդիպումներն անցկացվում են 2012 թվականից։ Առաջին հանդիպումը կայացել է 2012 թվականի հունիսի 8-ին՝ Թուրքիայի Տրաբզոն քաղաքում, իսկ անցած տարի նախարարները հանդիպել են Բաթումիում։
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Գյանջայում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության ու երեք երկրների համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր։