Իշխանության ամենավերին օղակից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգ է իջեցվել՝ «հերթափոխով» այցելել տարբեր զորամասեր՝ զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթը նշում է, որ դա թերևս կարող է կապված լինել շփման գծում վերջին շրջանում արձանագրվող լարվածության հետ։
Ընդամենը 2 օր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամների հետ այցելել Տավուշի մարզի զորամասերից մեկը, որտեղ սպայական անձնակազմին և զինվորներին վստահեցրել էր, թե երկրի նախագահը, ԱԺ-ն և կառավարությունը կարևորում են սահմանապահ զինվորների խնդիրները և նվերներ էր հանձնել։
Մեկ օր առաջ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր բանակի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն անցկացրել՝ քննարկելով մարտական գործողությունների վարման, հեռահար միջոցների կիրառման խնդիրները։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում