Home / Հայաստան / ԲՀԿ համագումարին լրագրողների համար աշխատանքային պայմաններ չեն ստեղծել

ԲՀԿ համագումարին լրագրողների համար աշխատանքային պայմաններ չեն ստեղծել

ԲՀԿ 7-րդ համագումարն անցնում է դռնփակ, իսկ լրագրողները ԲՀԿ ներկայացուցչի ասուլիսին սպասում են մամուլի կենտրոնում, որն ավելի շատ ռեստորանային համալիր է հիշեցնում, ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաղորդում է Epress.am-ի թղթակիցը։

ԲՀԿ-ն լրագրողների համար ճոխ ֆուրշետ է պատրաստել՝ մրգի, սուրճի սեղաններով, սակայն տարրական աշխատանքային պայմաններ չի ստեղծել։

1bhk

Փոքր սենյակում տասնյակ լրագրողներ են հավաքված, որոնք ստիպված են եղել կանգնած, համակարգիչները ձեռքներին պահած աշխատել։ Ոմանք ֆուրշետային սեղաններին տեղ են ազատել, համակարգիչը տեղավորել ու կքանստած աշխատել։

Որոշ ժամանակ անց լրագրողները պատասխանատուներին ասել են, որ ներկաների մեջ հղի կին կա ու խնդրել են գոնե նրա համար աթոռ բերել: Լրագրողների խնդրանքը բավարարել են, որից հետո մոտ կես ժամ անց լրագրողների համար աթոռ են պահանջել նաև օպերատորները՝ նշելով, որ համակարգիչները ձեռքներին կանգնած լրագրողները խանգարում են իրենց:

Դրանից հետո դահլիճ ևս մի քանի աթոռ են բերել, սակայն աշխատելը միևնույն է բարդ է։