Օրերս Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում խայտառակ ակցիա է անցկացվել Ավետ Բարսեղյանի և Ռիտա Սարգսյանի (Սերժ Սարգսյանի կինը – խմբ) համահեղինակությամբ գրված «Արև ենք միասին» երգի տեսահոլովակում նկարահանված աստղերի մասնակցությամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթը նշում է, որ հեռուստատեսությամբ ցուցադրվել է, թե ինչպես են Ավետ Բարսեղյանն ու մյուս աստղերն արյուն հանձնում կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների համար, այսինքն՝ սեփական օրինակով էին փորձում կոտրել անտարբերությունը և հանրության ուշադրությունը սևեռել ուրիշի ցավի նկատմամբ։
Սակայն, ըստ թերթի աղբյուրի, աստղերն իրականում ոչ մի արյուն էլ չեն հանձնել, իսկ բուժքույրերն ուղղակի բեմադրել են Սոֆի Մխեյանի, Մկոյի, Էմմիի, Ավետ Բարսեղյանի, Նազենի Հովհաննիսյանի և մյուսների «արյան հանձնումը»։
«Բուժքույրերին հանձնարարված է եղել բինտով փաթաթել «աստղիկների» թևերը և ասեղի մուտքի, նաև արյուն քաշելու իմիտացիա անել, իսկ տղամարդիկ շատ քիչ են հանձնել՝ ճիշտ այնքան, որքան քաշում են երեխաների մատից՝ արյան անալիզ տալու համար», – եզրափակում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում