Home / Հայաստան / Ձմռան վերջին օրերին Հայաստանում տեղումներ են սպասվում

Ձմռան վերջին օրերին Հայաստանում տեղումներ են սպասվում

Փետրվարի 25-26-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-ին արևելյան շրջաններում, 27-ին շրջանների մեծ մասում, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը։

Այս օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ցերեկային ժամերին նվազագույն ջերմաստիճանը՝ +7, առավելագույնը՝ +17։

Երևանում 24-ից 26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 27-28-ին տեղումներ են սպասվում։ Ցերեկը օդի ջերմաստիճանը կկազմի +15-ից +17։