հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Չաթլախ»-ից հետո ոչ իշխանական ուժերը նախարարի հարցով չեն կարող դիմել ԲՊԱ էթիկայի հանձնաժողով․ թերթ

«Չաթլախ»-ից հետո ոչ իշխանական ուժերը նախարարի հարցով չեն կարող դիմել ԲՊԱ էթիկայի հանձնաժողով․ թերթ

«Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի դեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությունը, ըստ էության, տապալվեց, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ երեկ ԱԺ նիստի ընթացքում ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հիշեցրել է, թե Թովմասյանն ԱԺ 4 խմբակցություններին (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն) ասել է՝ «ղալաթ են անում» անվստանություն հայտնելով կառավարությանը, ապա ասել է․ «Եթե մենք հիմա օրինակի համար ասենք․ «Ղալաթ ես անում, չաթլախ», թող չնեղանա»։

Ռուստամյանը բացատրել է, որ «չաթլախ» Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանի համաձայն նշանակում է «ճեղք տված» կամ «ճեղքվածք»։ Թերթը նշում է, որ այդ բացատրությունը կիսատ է, ըստ նույն բառարանի, այդ բառը նշանակում է նաև կնոջ սեռական օրգան։

«4 ուժերն անցյալ շաբաթ որոշել էին, համատեղ դիմել ՀՀ նախագահին կից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով։ Երեկ մեկնարկած արտահերթ նիստից առաջ չորս ուժերը պայմանավորվել էին, որ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պետք է հայտարարի, որ իրենք՝ չորսով, պահանջում են, որպեսզի Թովմասյանը չորեքշաբթի օրը (կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ) ներողություն խնդրի, այլապես կդիմեն ԲՊԱԷՀ։ Ռուստամյանը, սակայն, չի հասցրել դա ասել։

Այդուհանդերձ, հասկանալի է, որ եթե այժմ 4 ուժերը դիմեն էթիկայի հանձնաժողով, նույնը կանի նաև Հրայր Թովմասյանը։ Ուստի, որոշումը cancel է եղել», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում