Home / Հայաստան / ՀՀԿ-ն արգելափակեց «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

ՀՀԿ-ն արգելափակեց «Նաիրիտ»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը

ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն մերժել է «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀՅԴ-ի ներկայացրած նախագիծը։

Հանձնաժողովի ստեղծմանը կողմ են քվեարկել 44 պատգամավորներ, դեմ՝ 55, 1-ը ձեռնպահ է մնացել։

Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունն առաջարկում էր քննել, թե ինչու չեն վճարում աշխատողների աշխատավարձերը, ինչպես են կուտակվել ընկերության պարտքերը, ինչպիսինն է եղել կառավարման արդյունավետությունը և ֆինանսատնտեսական գործունեությունը, ինչու են գործարանի բյուջեից միլիոնավոր դրամներ վճարվել գործարանի փոխտնօրենի պաշտոնում աշխատած Աշոտ Սարգսյանին, ով վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է։

Մինչ ԱԺ-ում քննարկում էին «Նաիրիտ»-ի հարցը, Ազգային ժողովի դիմաց գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացնում՝ պահանջելով վճարել իրենց ավելի քան 1 տարվա աշխատավարձերը։