ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մեղմ ասած, ստել է փետրվարի 5-ին Աժ-ում հայտարարելով, թե Որոտանի ՀԷԿ-երի համալիրը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տրամադրության տակ է հայտնվել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, որտեղ նշված է, թե «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ամերիկյան ընկերությունը ձեռք է բերել «օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են գտնվում, շարժական են, թե անշարժ, թե օժտված են միանգամից երկու հատկանիշներով նյութական, թե ոչ նյութական»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում