հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սա դեռ սկիզբն է․ Պատգամավորները զրուցել են «Նաիրիտ»-ի բողոքող աշխատակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սա դեռ սկիզբն է․ Պատգամավորները զրուցել են «Նաիրիտ»-ի բողոքող աշխատակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Ազգային ժողովի մոտ՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։ Այսօրվա ԱԺ-ի նիստի առաջին հատվածում քննարկվում էր «Նաիրիտի» հարցով հանձնաժողով ստեղծվելու հարցը, որը մերժվեց կոալիցիոն ուժերի՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից։ Ըստ նախագծի հեղինակների մտահղացման՝ Հանձնաժողովը պետք է քններ նաև գործարանի աշխատողներին չվճարված աշխատավարձերի հարցը։

Քվեարկությունից հետո ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը դուրս են եկել «Նաիրիտ»-ի աշխատակիցների մոտ՝ նշելով, որ սա դեռ պայքարի սկիզբն է ու ոչ կոալիցիոն ուժերը դեռ կպայքարեն «Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում