Home / Հայաստան / Վրաստանի նախագահը վաղը Հայաստան կժամանի

Վրաստանի նախագահը վաղը Հայաստան կժամանի

Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Ինչպես նշված է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլի հանդիպումները ՀՀ ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

«Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Վրաստանի նախագահը փետրվարի 27-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: