«Գառնիի Սուրիկի լավաշ» արտադրական ձեռնարկությունը գազի և էլեկտրաէներգիայի բարձր սակագների պատճառով հայտնվել է ծայրահեղ վիճակում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ձեռնարկության տնօրեն Սուրիկ Հակոբյանը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկայում հնարավոր է արտադրամասը փակվի:
Ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պարտք է մնացել դեկտեմբեր ամսվա սպառած գազի վարձը:
«Դժվարանում ենք մուծել: Նման դժվարություն ես չէի ունեցել: Եթե այսպես շարունակենք արտադրամասն էլ չի կարող աշխատել: Արդեն մի քանի ամիս է, ինչ վնասով ենք աշխատում: Մի կողմից էլ վարկերն են: Կփակվի երևի արտադրությունը», – ասել է Հակոբյանը:
Նա տեղեկացրլ է նաև, որ վերջին շրջանում մի քանի աշխատակիցների արդեն ստիպված է եղել կրճատել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում